ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանը`առաջատարների ցանկում
07.02.2014

ՀՀ-ում գործող 119 ավագ դպրոցների և վարժարանների շարքում ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանը, ընդհանուր վարկանիշավորման բաղադրիչով, զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ 2013 թվականից դպրոցների գործունեության իրական արդյունքների գնահատման համար ներդրվել է հանրակրթական դպրոցների վարկանիշավորման համակարգը:

Վարկանիշավորման ընթացքում դպրոցները խմբավորվել են ըստ կազմակերպաիրավական ձևի, աշխահագրական դիրքի, կրթական ծրագրի աստիճանի և սովորողների թվի` բացառությամբ տարրական և հատուկ դպրոցների:

Վարկանիշավորման ընթացքում հաշվի է առնվել նաև ուսուցիչների բաղադրիչը. 10.14% ցուցանիշով վարժարանի ուսուցչական կազմն առաջին տեղում է:

ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը armspu.am-հետ զրույցում նշեց.«Հատկապես կարևորում եմ այն, որ մեր (ավագ դպրոց) վարժարանը լավագույն ութնյակում է հայտնվել նաև տվյալ ուսումնական տարում դպրոցից բուհ ընդունված շրջանավարտների և դպրոցի շրջանավարտների ընդհանուր թվի հարաբերակցության արդյունքում, իսկ այն, որ մեր ուսուցիչները լավագույնն են` չափազանց պարտավորեցնող է»: