ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեդալ՝ որպես երախտագիտության նշան
07.02.2014
«Հայկական պետական մանկավարժական համալսարանը մշտապես աջակցում է ազատամարտիկների երեխաներին ուսումնական գործընթացում, հոգում նրանց կարիքները:
Մանկավարժականը տարբերվում է մյուս բուհերից իր վերաբերմունքով, մեր ազատամարտի մասնակիցների եւ նրանց երեխաների հանդեպ ունեցած հարգանքով»,-այսօր ՀՊՄՀ ռեկտորին երախտագիտության խոսք ասաց «Փառապանծ մարտիկ» հայրենասիրական միություն հասարակական կազմակերպության ղեկավար Գրիշա Սարգսյանը:
Ռուբեն Միրզախանյանն էլ նկատեց, որ այսօր առավել կարեւոր է ուշադրությունը ոչ այնքան ազատամարտիկների երեխաների ուսմանը, որովհետեւ ժամանակն անցնում է եւ ավելի շատ այսօր ունենք ազատարմատիկների շրջանավարտ երեխաներ, քան ուսանողներ, այլ նրանց աշխատանքի տեղավորման հարցը: Եվ այդ խնդիրը լուծվում է:
Ռեկտորը հյուրերին տեղեկացրեց, որ համալսարանում է աշխատում մեր շրջանավարտ, Արցախյան պատերազմի մասնակից, իր կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհած Մեխակ Մեխակյանի դուստրը: Եվ այդպիսիք մեր համալսարանում քիչ չեն:
Գրիշա Սարգսյանը իրենց կազմակերպության հրամանատարական խորհրդի որոշմամբ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին, ինչպես նաեւ`Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելք-Բախշյանին շնորհեց «Փառապանծ մարտիկ» մեդալ: