ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկեց Տեմպուսի «ԱՐՄԵՆՔԱ» ծրագիրը
07.02.2014

Փետրվարի 2-3-ը Շվեդիայի Լինշոպինգ քաղաքում մեկնարկեց Տեմպուսի «ԱՐՄԵՆՔԱ» (Հայաստանում որակավորումների ազգային և սեկտորիալ շրջանակների իրագործումը) ծրագիրը:

Այն միտված է Հայաստանում Ազգային և 5 սեկտորիալ որակավորումների շրջանակները ազգային և ինստիտուցիոնալ մակարդակներում գործարկելուն:

Ծրագիրը Հայաստանում իրականցվում է հայաստանյան համակարգողներ Հայկական պետական մանկավարժական և Երևանի պետական համալսարանների ջանքերով: Ծրագրին աջակցում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Տեմպուսի «ԱՐՄԵՆՔԱ» ծրագիրը հնարավորություն է ընձեռում համադրելի դարձնել ՀՀ որակավորումները եվրոպականին, ինչպես նաև դյուրացնել որակավորումների ճանաչումն ու ընկալումը թե՛ բուհերի, թե՛ աշխատաշուկայի կողմից:

Ծրագրին մասնակցում էին Հայաստանի 15 գործընկերներ, իսկ եվրոպական հաստատություններից 6 ներկայացուցիչ:

Մանկավարժական համալսարանից ծրագրին մասնակցում էին բուհի Աշխատակազմի և միջազգայնացման գծով պրոռեկտոր Արա Երեմյանը, Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց ծրագրի կառուցվածքը, մասնակից հաստատությունների գործառույթները, ծրագրով նախատեսված գործողություններն ու վերջնաժամկետները:

Հանդիպման ընթացքում եվրոպացի գործընկերները ներկայացրին որակավորումների շրջանակների ներդրման եվրոպական փորձը:

Ստորև ներկայացվում է ծրագրի համագործակից ուսումնական հաստատությունների ցանկը.

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Երևանի պետական համալսարան

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Մ. Նալբանդյանի անվան Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտ

Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարան

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան

Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան

Գավառի պետական համալսարան

ՀՀ Կրթության և գիտության նախարարություն

Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն

Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ

Հայաստանի գործատուների հանրապետական միություն

► AEGEE Երևան Եվրոպական ուսանողների ֆորում

Եվրոպական երկրների գործընկեր հաստատություններն են.

Լինշոպինգ համալսարան

Գենթի համալսարան

Օսնաբրուկի կիրառական գիտությունների համալսարան

Աարհուսի համալսարան

Ռումինիայի ազգային որակավորումների գործակալություն: