Ուսումնական պլանների և պրակտիկայի ժամանակացույցի համաձայն` երկրորդ կիսամյակի առաջին շաբաթների ընթացքում բուհի 1511 ուսանողների համար
կմեկնարկիմանկավարժական պրակտիկան. նրանցից 1229-ը` շարունակական պրակտիկայի ծրագրով: ՀՊՄՀ Պրակտիկայի վարչության պետ Վահան Սարգսյանը old.aspu.am –ի հետ զրույցում նշեց, որ արդենիսկ պատրաստ են պրակտիկայի առարկայական նկարագրերը, որոնցում պահպանվել են պրակտիկայի ընդհանրական նկարագրերը, իսկ բոլոր փոփոխություններն էլ հիմնավորվել են մասնագիտական առանձնահատկություններով:
«Հունվարին, համաձայն պլանավորված ժամանակացույցի, Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանի գլխավորությամբ բուհի բոլոր ֆակուլտետներում կազմակերպվել են հանդիպումներ դեկանների, փոխդեկանների, ամբիոնի վարիչների և պրակտիկայի ղեկավարների հետ:
Վերջնականապես ճշտվել են շարունակական պրակտիկայի օրերը և կատարվել դպրոցների ընտրություն.ընտրվել է 28 դպրոց և 17 այլ կազմակերպություններ /քոլեջներ, ՀԿ-ներ, կենտրոններ, մանկատներ և այլն/, որտեղ էլ կանցկացվի նոր մոդելով շարունակական մանկավարժական պրակտիկայի առաջին փուլը»,- ասաց Վահան Սարգսյանը:
Պրակտիկայի վարչության պետը նշեց, որ օրերս շարունակական պրակտիկայի մեթոդիստների, մանկավարժների և հոգեբանների համար կազմակերպվել է սեմինար, որի ընթացքում ներկայացվել են փորձարկման արդյունքները, օրինակելի նորմատիվ-իրավական փաստաթղթերի փաթեթը, մանկավարժական պրակտիկայի թղթապանակի բովանդակությունն ու աշխատանքի կարգը:
.jpg)
Վահան Սարգսյանը տեղեկացրեց, որ տպագրվել է թղթապանակի 1300 օրինակ.դրանցից մի մասն արդենիսկ հանձնվել է ուսանողներին. գործընթացն ընթացքի մեջ է, իսկ առաջիկայում կմշակվի նաև անհատական պրակտիկայի կազմակերպման նոր կարգի նախագիծը:
«Նկատի ունենալով հետազոտական պրակտիկայի կազմակերպման կարևորությունը` հայտարարվել է հետազոտական պրակտիկա այն ուսանողների համար, ովքեր հետազոտություն են իրականացնում կրթության ոլորտում: Ըստ նախնական պայմանավորվածության` այդ ուսանողները կներգրավվեն նաև «Լույս» հիմնադրամի և բուհի հետ համատեղ հետագա աշխատանքներում»,-հավելեց Պրակտիկայի վարչության պետը:
Մանկավարժական համալսանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, խոսելով պրակտիկայի նոր ձևաչափի մասին նկատեց, պրակտիկայի կազմակերպման գործում տեղաշարժն ակնհայտ է, սակայն անելիքները ևս կան:
Ռեկտորը պրակտիկայի ընթացքում նախկինում ծագած խնդիրներն ու ֆորմալ գնահատականները պայմանավորեց պրակտիկայի անցկացման վայրի սահմանափակ և սխալ ընտրությամբ, ապա հանձնարարեց Պրակտիկայի վարչության պետին կազմել ժամանակացույց, որի համաձայն էլ դեկանները կայցելեն պրակտիկայի անցկացման վայրեր:
Հաշվի առնելով մի շարք մասնագիտությունների առանձնահատկություններ` բուհի ռեկտորը հանձնարարեց ընդլայնել պրակտիկայի անցկացման շրջանակը: