ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ
14.02.2014

Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի նշում է Սուրբ Սարգսի տոնը.երիտասարդների արագահաս բարեխոսին նվիրված միջոցառումներից անմասն չի մնացել նաև Մանկավարժական համալսարանը, մասնավորապես, Պատմության և իրավագիտության ֆակուլտետը:

Հիշեցքնենք,որ Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում. այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է:

Տոնը շարժական է. այս տարի այն կնշվի փետրվարի 14–ի երեկոյան և կշարունակվի փետրվարի 15-ին: