Օրերս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մեկնարկեց Տեմպուսի «Հայաստանի բարձրագույն կրթությունում որակի ապահովման գործընթացում ուսանողների
մասնակցության դերի բարձրացում» ծրագիրը:
Հայկական պետական մանկավարժական համալսարանից ծրագրին մասնակցում էին Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Մհեր-Մելիք Բախշյանը, Միջազգային համագործակցության բաժնի մասնագետ Լիլիթ Սահակյանն ու բուհի Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիամ Մելքումյանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց ծրագրի կառուցվածքը, մասնակից հաստատությունների գործառույթները, ծրագրով նախատեսված գործողություններն ու վերջնաժամկետները:
«Հայաստանի բարձրագույն կրթությունում որակի ապահովման գործընթացում ուսանողների մասնակցության դերի բարձրացում» ծրագրի համակարգողը Եվրոպական ուսանողական միությունն է:
Ծրագիրը ազգային է, որին մասնակցում են 8 հայաստանյան գործընկերներ և ևս 4 ԵՄ անդամ երկրների հաստատություններ, այդ թվում` Շոտլանդիայից, Ռումինիայից, Ավստրիայից, Իտալիայից և Բելգիայից:
Ծրագիրը հնարավորություն կընձեռի ուսանողներին ներգրավվելու ՈԱ գործընթացներում, որտեղ նրանք կարող են հանդես գալ որպես որոշում կայացնողներ:
Այն ներառում է ուսանողների ակադեմիական շարժունակություն, ինչպես նաև վերապատրաստումներ արտերկրում:
Ծրագրի եվրոպական համագործակից ուսումնական հաստատություններ են.
► Մասերատայի համալսարան (Իտալիա),
► Իննսբրուքի մանկավարժական համալսարան (Ավստրալիա),
► Սպիրու Հարետի համալսարան (Ռումինիա),
► Ուսանողների ազգային ասոցիացիա (Շոտլանդիա),
Ծրագրի հայաստանյան գործակից հաստատություններ են.
► Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան,
► Երևանի պետական տնտեսագիտական համալսարան,
► ՀՀ Կրթության և գիտության նախարարություն,
► Երևանի գեղարվեստի ակադեմիա,
► Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ),
► Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան,
► Հայաստանի ազգային ուսանողական ասոցիացիա,
► Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն:
.jpg)
.jpg)