Օրերս երաժշտասերներին ներկայացվեց հայկական ազգային նոր երաժշտական գործիքը՝ բաս-քանոնը, որի հեղինակը Մանկավարժական համալսարանի Երաժշտության ամբիոնի վարիչ, ՀՀ
.jpg)
վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն է:
Համերգային ծրագրի ընթացքում գործիքի առաջին երեք նմուշների վրա նվագելու պատիվը ընձեռվեց Մանկավարժական համալսարանի քանոնահարների խմբին, ինչպես նաև «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլին և Ազգային նվագարանների պետական նվագախմբին: Ի դեպ, բաս-քանոնի առաջին նմուշները նվիրաբերվեցին կատարող կոլեկտիվներին:
Նշենք, որ երաժշտական գործիքը պատրաստելու առաքելությունը վստահված է եղել ազգային նվագարանների վարպետ Ալբերտ Զաքարյանին:
Միջոցառման ընթացքում հանդիսատեսին ներկայացվեց նաև երաժշտական գործիքի մասին պատմող 7 րոպե տևողությամբ ֆիլմ:
.jpg)