ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միանման սպորտային համազգեստներ`1-ին կուրսեցիների համար
19.02.2014
Ընթացիկ ուսումնական տարվա 2-րդ կիսամյակից սկսած` Մանկավարժական համալսարանի 1-ին կուրսերի բոլոր ուսանողները ֆիզիկական կուլտուրայի պարապմունքներին, սպորտային միջոցառումներին և միջբուհական առաջնություններին կներկայանան նոր` միատեսակ սպորտային համազգեստով:
1-ին կուրսերի 1456 ուսանողներ կկրեն 2 համազգեստ՝ նախատեսված արական և իգական սեռի ներկայացուցիչների համար.ի դեպ, նախաձեռնությունը բուհի Ուսանողական խորհրդինն ու Երիտասարդական հիմնադրամինն է:
Բուհական համակարգում աննախադեպ ձեռնարկի նպատակն է սոցիալապես անապահով ուսանողներին զերծ պահել սպորտային համազգեստ ձեռք բերելու լրացուցիչ ծախսերից, ինչպես նաև սոցիալական բոլոր շերտերի համար ստեղծել հավասար պայմաններ:
Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը վստահ է` համալսարանի խորհրդանիշով միանման սպորտային համազգեստները կնպաստեն ուսանողության միասնականությանն ու կձևավորեն սպորտային մշակույթ: