Այսօր Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Ծննդյան 145-ամյակի առթիվ կազմակեպվող միջոցառումներից անմասն չմնաց նաև Մանկավարժական
.jpg)
համալսարանի՝ Վահան Թոթովենցի անվան № 57 հիմնական դպրոցը:
Մեծ լոռեցու ստեղծագործություններին քաջածանոթ 1-9-րդ դասարանների աշակերտները համախմբվել էին՝ ևս մեկ անգամ արժևորելու, հիշելու գրողի ստեղծագործական ժառանգությունը:
Դպրոցի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը հպարտությամբ նշեց՝ կրթօջախը բազմաբնույթ նախաձեռնություններով պատրաստ է նշել գրողի ծննդյան հոբելյանի առթիվ մեկնարկած մեկամսյակը և հավելեց՝ աշակերտները մեծ ոգևորությամբ են մասնակցում նախաձեռնություններին, քանի որ չկա մեկը, ով կարդացած չլինի Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները:
Միջոցառման ներկաները ծանոթացան նաև հոբելյանական մեկամսյակի միջոցառումների ծրագրին, որի շրջանակներում կանցկացվեն բաց դասեր, բանավեճեր, ինտելեկտուալ խաղեր, ինչպես նաև այցելություն գրողի տուն-թանգարան, նրա հեքիաթների բարձրաձայն ընթերցումներ, հեքիաթների բեմականացում և մանկական բանաստեղծությունների ասմունքի մրցույթ:
Ծրագրի մի մասն են կազմում նաև Թումանյանի ստեղծագործություններին և նրանց հերոսներին նվիրված գրքերի և նկարների ցուցահանդեսները:
ՀՀ կանանց խորհրդի աջակցությամբ թումանյանական միջոցառումները կամփոփվեն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ «Անուշ» օպերայի ունկնդրմամբ: