«Գիրքն ունի զարմանալի հատկություն. եթե սիրում ես կարդալ, աշխատել գրքի հետ, թանկ է դառնում ամեն ինչ, այդ թվում` էջերըթերթելու բացառիկ հաճույքը»,- այսօր Մանկավարժական

համալսարանում գիրք նվիրելու օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանընթացքում նշեց բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Վերջինս նկատեց`գուցե համակարգչում ունենաս գրքերի մի ամբողջ պահոց, սակայն տպագիր գիրքը ստեղծում է յուրահատուկ զգացողություն, այն, ինչ չի կարող հաղորդել և ոչ մի էլեկտրոնային միջոց:
Գիրք նվիրելու օրվա առթիվ բուհում հյուրընկալվել էր ԱԺ փոխնախագահ, ՀՊՄՀ շրջանավարտ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս իր անմիջական մասնակցությունն էր բերել Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված գրքահավաքին:
Ընդամենը մի քանի օրում հավաքվել է շուրջ 300 միավոր գրականություն, որն առաջիկայում կնվիրաբերվի Նոյեմբերյանի զորամասերից մեկի գրադարանին:
Ի դեպ, գրադարանին գիրք նվիրելու խնդրանքով Էդուարդ Շարմազանովին դիմողը Նոյեմբերյանի զորամասի զինծառայող, Մանկավարժական համալսարանի շրջանավարտն է:
.jpg)
«Ամիսներ առաջ, երբ աշխատանքային այցով գտնվում էի Նոյեմբերյանի զորամասում և լսեցի գրքեր հավաքագրելու խնդրանքը, անմիջապես դիմեցի «մայր բուհիս».արձագանքը չուշացավ. ուրախ եմ, որ ռեկտորի և ուսանողների նախաձեռնությամբ ձեռնարկը հաջողություն ունեցավ»,-նշեց Աժ փոխնախագահն ու հավելեց.«Դուք եք ապագա այն մանկավարժները, ովքեր դաստիարակելու են մեր երկրի քաղաքացիներին և այսօրվա ձեր գործունեությունից է կախված է, թե ինչպիսին կլինի մեր երկրի ապագան»:
Էդուարդ Շարմազանովը ներկաներին շնորհավորեց նաև մեկ այլ կարևոր տոնի` Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակի առթիվ:
Կարևորելով գրքի և ընթերցանությանը դերը` վերջինս նկատեց.«Իդեալական կարելի է համարել այն երիտասարդին, ով մի ձեռքում պահում է սուրը, իսկ մյուսում` գիրքը.ի վերջո, նա, ով դադարում է կարդալ, դադարում է մտածել»:
Աժ փոխնախագահի հետ համամիտ է նաև Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի, գրքահավաքի մասնակից Լիլիթ Վահանյանը:Օրվա խորհրդի հետ կապված Լիլիթը ևս ակնկալիքներ ունի` Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխան»-ի տեսքով, իսկ իր նվերը զինվորներին` ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի գրքերից է:
Ի դեպ, գիրք նվիրելու օրվա շրջանակներում այսօր համալրվեց նաև ՀՊՄՀ գրադարանի գրապահոցը.ԱՄՆ դեսպանը Մանկավարժական համալսարանին է նվիրել 6 անուն գիրք:
