Այսօրվանից սկսած՝ մեկ շաբաթ շարունակ Մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանի այցելուները ականատես կլինեն հոբելյանական հերթական ցուցադրությանը. Անդրանիկ
.jpg)
Զորավարի ծննդյան տարեդարձին ընդառաջ՝ ցուցափեղկերում են հայտնվել բազմաթիվ գրքեր, մենագրություններ, տարբեր տարիների հրատարակություններ:
Ցուցահանդեսի կարևորագույն մասն են կազմում հատկապես 1916 թվականի փետրվարի 26-ին Թիֆլիսից Անդրանիկ Զորավարին գրված ՀՅԴ կուսակցության հայտնի գործիչ Խաչատուր Կարճիկյանի նամակի բնագիրը, բանաստեղծ Հովհաննես Շիրազի՝ «Ելավ Անդրանիկ...» և «Անդրանիկի սուրը» բանաստեղծությունների, ինչպես նաև Զորավարի մասին հայ մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի կարծիքի բնագրերը:
Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի կարծիքով՝ նման ցուցադրությունները կարևոր են երիտասարդների՝ հատկապես ապագա մանկավարժների համար. «Վաղվա սերունդներին կրթող մանկավարժները պետք է հստակ իմանան իրենց անկախությունն ու պատմությունը կերտող ազգային գործիչներին. դա հայրենասիրությամբ դաստիարակվելու արդյունավետ միջոց է»:
Գրադարանի տնօրենը նկատում է՝ չնայած ցուցադրության առաջին օրն է, սակայն այցելուների պակաս չի զգացվում:
.jpg)
.jpg)