Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվող «Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով» միջազգային գիտաժողովի երկրորդ օրը մանկավարժականում շարունակվեց երկու սեկցիաների զուգահեռ աշխատանքներով:
Գիտաժողովի մասնակիցները ներկայացրին «Բազմալեզու դասավանդողների պատրաստում.խնդիրներ և հեռանկարներ» և «Թարգմանաբանական խնդիրներ.մշակութային-քաղաքակրթական հայեցակարգ» թեմաներով զեկուցումները:
Առաջին սեկցիայի նախագահն էր ՌԴ սոցիալական կրթության ակադեմիայի անդամ, Մոսկվայի «Եվրադպրոց» գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտորյա Սաֆոնովան, իսկ երկրորդ սեկցիայինը` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների մասնագիտական ուսուցման ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Մանուկյանը:
Զեկուցումների ավարտից հետո տեղի ունեցավ գիտաժողովի հանդիսավոր փակումը, որի ընթացքում զեկույցներով հանդես եկանՖրանսիայիԷքս-Մարսել համալսարանի դոցենտ Ֆատի Շնան-Դավին,Մոսկվայի «Եվրադպրոց» գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտորյա Սաֆոնովան և այլք:
.jpg)
Հրավիրված հյուրերն ու ներկաները հնարավորություն ունեցան ունկնդրել նաև Մանկավարժական համալսարանի Գարի Քյոսայանի ջազ քառյակի կատարումները:
Միջոցառումից հետո գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Երևանի կոնյակի գործարան:Նրանք ծանոթացան Հայաստանի կոնյակագործության պատմությանը, գաղտնիքներին և համտեսեցին աշխարհում մեծ ճանաչում վայելող հայկական կոնյակ:
.jpg)
.jpg)
.jpg)