ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ մագիստրոսը՝ «Հայկյան» մրցանակաբաշխության մրցանակակիր
23.02.2014
Կայացել է ամենամյա «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում խրախուսվել և պարգևատրվել են այն երիտասարդներն ու կազմակերպությունները, որոնք ընթացիկ տարում առանձնացել են իրենց ակտիվությամբ և իրականացրած ծրագրերի բովանդակությամբ:
Մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվել է նաևՄանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Լրագրության բաժնի մագիստրոս, ՀՊՄՀ խորհրդի և Երիտասարդական խորհրդարանի անդամ, լրագրող Դավիթ Դավթյանը՝ «Պատերազմի եւ խաղաղության սահմանին» ռեպորտաժի համար. այն ճանաչվել է որպես երիտասարդական լավագույն հաղորդում:

Նշենք, որ «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխությունը նպատակ ունի խթանել հանրապետությունում ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, երիտասարդական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, ինչպես նաև միջազգային համագործակցությունն ու պետական երիտասարդական քաղաքականության ոլորտում աշխատանքները: