Փետրվարի 26-ին`ժամը 15.00-17.00-ը, ՀՊՄՀ մասնագետները, ասպիրանտներն ու ուսանող-մասնագետները կարող են մասնակցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ ՀՊՃՀ-ում (Գիտական խորհրդի նիստերի դահլիճ, 301 լսարան) կայանալիք միջազգային մեթոդաբանական ինտերնետ-սեմինարին:
«ԱՊՀ միասնական կրթական տարածքի ակտուալ խնդիրներ» թեմայով ինտերնետ- սեմինարը կազմակերպել է Ռուսաստանի Դաշնության կրթության ակադեմիայի «Մանկավարժական կրթության և մեծահասակների կրթության ինստիտուտ» դաշնային պետական գիտական ձեռնարկչությունը, որը հանդիսանում է ԱՊՀ անդամ երկրների մեծահասակների կրթության և լուսավորչական գծով հասարակական բազային կազմակերպություն:
Ինտերնետ-սեմինարի մասնակիցները կարող են ներկայացնել նաև գիտական հոդվածներ, որոնք կտպագրվեն Ռուսաստանում: