Հատուկ կրթության ֆակուլտետի մասնագետները նոյեմբեր-փետրվար ամիսներին մասնագիտական անվճար խորհրդատվական այցերով եղան Գյումրիի, Վանաձորի միջնակարգ, ինչպես
.jpg)
նաև Կոտայքի, Արմավիրի մարզերի ներառական դպրոցներում:
ՀՊՄՀ դասախոսներից կազմված բազմամասնագիտական խմբի` տիֆլո- օլիգոֆրենո- սուրդոմանկավարժների, էրգոթերապևտների, լոգոպեդների, հատուկ հոգեբանների և մագիստրոսների միահամուռ ուժերով, ներառական կրթության մեջ ներառված՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, նրանց հետ աշխատող ուսուցիչները, նեղ մասնագետներն ու ծնողները ստացան խորհրդատվություն և մեթոդական աջակցություն:
«Ներառական կրթությունը ենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համար.այսօր կրթության ոլորտում նկատելի են փոփոխություններ,որոնք միտված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների ուսուցման արդյունավետության բարձրացմանը: Երևանյան դպրոցներ բազմիցս ենք այցելել, իսկ ահա մարզային դպրոցներ այցելությունները` կապված հեռավորության հետ, առավել դժվար էր իրականացնել: Ուրախ եմ, որ մեր մեթոդական խորհրդատվությունները ոգևորեցին շատերին.դա նրանց համար աննախադեպ երևույթ էր»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանն ու հավելեց`եղել են դեպքեր, երբ ՀՊՄՀ մասնագետներն են այցելել տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց տներ:
Հատուկ կրթության ֆակուլտետի դեկանը նշեց, որ արդենիսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզերի դպրոցների հետ համատեղ անցկացնել օնլայն կլոր սեղան –քննարկումներ, իսկ մասնագետների համար` վերապատրաստման դասընթներ: