Մանկավարժական համալսարանում կայացավ այս տարվա Գիտական խորհրդի անդրանիկ նիստը: Ավանդույթի համաձայն` խորհրդի նախագահ, ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նախ շնորհավորեց հոբելյարներին, ապա 2 պրոֆեսորի և 7 դոցենտի դիպլոմներ հանձնեց նախորդ նիստում կոչումների ներկայացված թեկնածուներին:
Համալսարանի միջազգայնացմանն ուղղված ծրագրերը ներկայացրեց պրոռեկտոր Արա Երեմյանը: Նա նկատեց` Համալսարանի միջազգայնացումն ու դրան ուղղված ծրագրերը կարող են արդյունավետ իրագործվել գլոբալիզացիայի, միջազգայնացման և բոլոնիայի գործընթացի համատեքստում` կիրառելով տարբեր մակարդակներում ձևավորված համապատասխան գործիքներն ու արդենիսկ առկա փորձը:
Պրոռեկտորը նշեց, որ հաշվի են առնվել ինչպես արտաքին գործոնները` վարկանիշավորում, հավատարմագրում, մրցակցություն, այնպես էլ ներքին` կրթական ծրագրերը, ուսումնառության և միջազգայնացման միջավայրը, միջազգային գիտահետազոտությունը, ուսանողների և աշխատակազմի շարժունությունը, կրթությունում հետազոտությունների արդյունքների կիրառելիությունը. «ՀՊՄՀ-ի միջազգայնացման հիմնական և կարևորագույն նպատական է բարելավել կրթական ծառայությունների և հետազոտությունների որակը, համալսարանի մրցունակությունը ազգային և միջազգային մակարդակներում, ստեղծել միջմշակութային երկխոսության նպաստավոր միջավայր և ապահովել համալսարանի շրջանավարտների մրցունակությունը»,-հավելեց Արա Երեմյանն ու ներկայացրեց բուհի միջազգայնացման գործընթացները, համագործակցող բուհերը, կազմակերպությունները, բուհի անդամակցությունը, գործող ծրագրերն ու այն խնդիրները, որոնց լուծմանը Մանկավարժականը հետամուտ կլինի առաջիկա երկու տարիներին:
Համալսարանի գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքների կազմակերպման գործընթացին անդրադարձավ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը: Վերջինս նկատեց` գիտահետազոտական աշխատանքները բուհի առաջնահերթություններից է հատկապես մեր օրերում, երբ հետազոտական համալսարանները լավագույն կրթություն ապահովող հաստատություններն են համարվում:
Պրոռեկտորը ներկայացրեց համալսարանում տարվող գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքները, գիտական կենտրոնների հետ համագործակցությունը, բուհի գիտահետազոտական կենտրոնի աշխատանքները, 2013թվականին համալսարանում կազմակերպված միջազգային կոնֆերանսները, պրոֆեսորադասախոսական կազմի` հանրապետական գիտաժողովների մասնակցությունն ու ՀՊՄՀ-ի ասպիրանտական (հայցորդություն) կրթության զարգացման նախադրյալները:
Գիտության ոլորտում երիտասարդ գիտնականների հաշվեկշռի մեծացում, կրթութական համակարգում բարձր որակավորում ունեցող երիտասարդ գիտնականների ներգրավում, գիտության և արտադրության կապի խթանում, ծրագրերի ստեղծում, սկսնակ հետազոտողների աճի և զարգացման համար պայմանների ստեծում, երիտասարդ հետազոտողներին միջազգային ծրագրերում ընդգրկում. Պրոռեկտորի վստահեցմամբ` գիտության ոլորտի հեռանկարային զարգացմանը կարելի է հասնել հենց այս քաղաքականությամբ:
«Բուհում այժմ լայնածավալ աշխատանքներ են սկսվել պարբերականների միջազգայնացման ուղղությամբ»,- տեղեկացրեց Ուսումնագիտական գծով պրոռեկտորը եւ ավելացրեց,-ենթադրվում է՝ սկզբնական շրջանում հրապարակման նպատակով յուրաքանչյուր ամբիոնից առնվազն 1 հոդված ուղարկել միջազգային գրախոսվող պարբերականներին»:
Բուհի ռեկտորը նկատեց` դժվարություններ կլինեն, սակայն հրատարակված աշխատությունները, դրանց մեջբերումն ու միջազգային գրախոսվող պարբերականների հետ համագործակցությունը կվկայի՝ ամբիոնը գիտամանկավարժական միավոր է, թե ոչ:
Գիտական խորհրդում քննարկված հաջորդ հարցի` ՀՊՄՀ Հենակետային վարժարանի և հիմնական դպրոցի զարգացման ռազմավարական ծրագրի զեկուցմամբ հանդես եկավ Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Աիդա Թոփուզյանը:
Վերջինս նշեց, որ ռազմավարական ծրագրի հիմքում ընկած են բուհի և կրթահամալիրի երկուստեք շահերի հաշվառումը, համագործակցությունը, գործընկերությունը, համատեղ ծրագրերի, դասագրքերի ստեղծումն ու փորձարկումը, ուսանողների մանկավարժական և հետազոտական պրակտիկայի անցկացումը, ապագա ուսուցիչների պատրաստումը, դասախոսների և ուսանողների գիտահետազոտական աշխատանքների, թեզերի փորձարկումը, սովորողների մասնագիտական կողմնորոշումը, ապագա դիմորդների հավաքագրումը.«Կրթահամալիրի գործունեությունը միտված է սովորողի բազմակողմանի զարգացմանը, մասնագիտական կողմնորոշմանը և նախնական մասնագիտական կրթությանը, բարենպաստ կրթական միջավայրի ձևավորմանն ու շարունակական զարգացմանը»,- հավելեց Աիդա Թոփուզյանն:
Նա նշեց, որ կրթահամալիրի նպատակն է ստեղծել ժամանակակից ուսումնա¬գիտական նորարարական կենտրոն. դպրոց-մանկապարտեզ, տարրական, հիմնական, ավագ դպրոցներ և վարժարան. կրթահամալիրն ունենալու է վերոնշյալ կառուցվածը, որի կազմում կլինեն նաև լրացուցիչ կրթության կենտրոններ, մասնագիտական աջակցության և ախտորոշման ծառայություններ:
Աիդա Թոփուզյանն մարամասնեց կրթահամալիրի զարգացման ռազմավարական ուղղություններն ու նպատակներին հասնելու միջոցները: Գիտական խորհուրդը միաձայն հաստատեց նախագիծն ու որոշեց` առաջարկներն ու դիտողությունները քննակել հաջորդ նիստում:
Գիտական խորգրդի նիստում փակ քվեարկությամբ Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչի պաշտոնում վերընտրվեց քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լևոն Շիրինյանը, հաստատվեցին ներկայացված 4 թեկնածուական ատենախոսությունները, տպագրության ներկայացված մի քանի ձեռնարկներ երաշխավորվեցին տպագրության:
.jpg)