Օրերս «Կարմիր Խաչ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները Պատմության և իրավագիտության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպել էին սեմինար-քննարկում
.jpg)
«ՄԻԱՎ և ՁԻԱՀ» խորագրով:
Սեմինարի ընթացքում կազմակերպության կամավորները հանգամանորեն ներկայացրին համաճարակի դեմ մղվող պայքարի ուղիները, կանխարգելման հնարավորություններն ու խաղ-քննարկման միջոցով պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Ի դեպ, հանդիպման ընթացում ցուցադրվեց նաև հայտնիների մասնակցությամբ ֆիլմ-հոլովակ:
«Նման միջոցառումները կրում են ոչ միայն տեղեկատվական բնույթ, այլև նպաստում են առողջ ապրելակերպի տարածմանը»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ ՈւԽ Սպորտի և Շախմատի հանձնաժողովի նախագահ, միջոցառման կազմակերպիչ Արմինե Սերոբյանը:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի օգնական Տիգրան Խաչատրյանն էլ նկատեց` սա լավ հնարավորություն է, որպեսզի ապագա մանկավարժների միջոցով մատաղ սերունդը վաղ տարիքից սկսի պայքարել համաճարակի դեմ և չընդգրկվի այն առաջացնող ռիսկային գործընթացներում»: