Օրերս Երևանի պետական համալսարանում կայացավ Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ անցկացվող «Հակոբ Կարապենց» կրթաթոշակի 11-րդ
.jpg)
մրցանակաբաշխությունը.այն նախատեսված է ՀՀ բուհերի հումանիտար բաժանմունքերի ուսանողների համար:
Այս տարվա մրցանակակիրները հինգն էին` այդ թվում նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Մանանա Հովակիմյանը:
Վերջինս ուսումնառության ընթացքում աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ և ստեղծագործական ակտիվությամբ, իսկ 2013 թվականին Թատրոն ինֆոյի կողմից կազմակերպված մրցանակաբաշխությանը հաթող ճանաչվել «Լավագույն մշակութային լրագրող» անվանակարգում:
««Հակոբ Կարապենց» կրթաթոշակին տարիներ շարունակ արժանացել են հայ արդի գրականագետներն ու լրագրողները.նրանցից շատերն իրենց բնագավառում հայտնի են, իսկ այսօր նրանց կողքին հայտնվեց նաև իմ անունը»,-նշեց Մանանա Հովակիմյանը:
Վերջինս իր հաջողությունների համար շնորհակալություն հայտնեց կուրսղեկ, ՀՊՄՀ դասախոս Արթուր Բաղդասարյանին և «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին:
Ի դեպ, Մանանա Հովակիմյանը ներկայումս որպես մշակութային լրագրող աշխատում է հենց «Ազգ» օրաթերթում:
Նշենք, որ հայ գրող և վիպասան «Հակոպ Կարապենց» անվանական կրթաթոշակը տրվում է 2001 թվականից` վերջինիս կտակի համաձայն:
.jpg)