Օրերս Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց անգլերենի բաց դաս` Օտար լեզուների ֆակուլտետի դասախոս Նաիրուհի
.jpg)
Ստեփանյանի նախաձեռնությամբ:
Ուսանողները պատկերային ներկայացումներով անդրադարձան Վերածննդի դարաշրջանի մեծ վարպետների աշխատանքներին (Միքելանջելո, Ռաֆայել Սանտի), տարազների և մոդելավորման պատմությանը. պատրաստվել էր նաև տեսազեկույց (ppt) և թեմաները ներկայացնող պոստերներ:
Յուրաքանչյուր ելույթից հետո քննարկվեցին բաց դասի թեմաները, ապա, վերջնարդյունքը պարզելու համար, կատարվեց ամփոփում:
«Ուսանողները մեծ սիրով և պատրաստակամությամբ էին աշխատել իրենց թեմաների շուրջ. քննարկման ընթացքում աշխուժություն էր տիրում: Նման բաց դասերը մեծ դեր են խաղում ինչպես մասնագիտական հմտությունները զարգացնելու, այնպես էլ անգլերենի իմացության պրակտիկ կիրառման առումով»,- old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանի ուսումնական գծով տեղակալ Լիանա Այվազյանը:
Բաց դասին ներկա էին Անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնի վարիչ Անահիտ Լալաբեկյանը, դասախոսներ: