Մարտի 7-ին Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի III մասնաշենքում տեղի կունենա նոր, ժամանակակից դահլիճի բացման արարողությունը:.jpg)
Տեխնիկական ամենավերջին նորույթներով հագեցած մեծամասշտաբ դահլիճը բացառիկ է. այստեղ կարող են անցկացվել տարաբնույթ միջոցառումներ` գիտաժողովներ, համերգներ, այդ թվում նաև` երիտասարդական դիսկոտեկներ:
Շուրջ 6 ամիս տևած վերանորոգման աշխատանքները, նախագծումն ու դահլիճի դիզայնը համաձայնեցվել է արհեստավարժ դիզայներների և ճարտարապետների հետ:
«Վերանորոգման ընթացքում հաշվի են առնվել ամենաչնչին մանրուքները. 500 տեղանոց դահլիճը տարողունակ է.ունի լավ լուսավորություն, հագեցած է ամենաժամանակակից ակուստիկ սարքավորումներով, իսկ բեմն էլ` շարժական է»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Մանկավարժական համալսարանի Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը:
Վերջինս ուրախությամբ նկատեց` դահլիճի բացման արարողությունը կուղեկցվի «Դորիանս» ռոք խմբի համերգով. այն հնարավորություն կտա գնահատել ամիսների ընթացքում կատարված աշխատանքը:
Բուհի նոր դահլիճի բացման արարաղությունը տեղի կունենա մարտի 7-ին`ժամը 16.00-ին: