ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սոցիալական մանկավարժների այցն Ազգային ժողով
07.03.2014
Օրերս «Սոցիալական մանկավարժություն» և «Սոցիալ-մանկավարժական գործունեության համակարգը կրթության ոլորտում» դասընթացների շրջանականերում Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի շուրջ 39 ուսանող հյուրընկալվել էր Ազգային ժողովում:
Այցի ընթացքում ուսանողների հետ հանդիպեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Վերջինս ուսանողներին ներկայացրեց խորհրդարանի գործունեությունը, կառուցվածքը, մշտական հանձնաժողովների աշխատանքների բնույթը:
Հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում. ապագա սոցիալական մանկավարժներին հիմնականում hետաքրքրում էր Հայաստանում ներառական կրթության և կրթական համակարգում սոցիալական մանկավարժի ինստիտուտի զարգացման խնդիրները, հայաստանյան աշխատաշուկայի առանձնահատկությունները, ինչպես նաև Դիլիջանի միջազգային դպրոցի վերաբերյալ բազմաթիվ հարցեր:
Նշենք, որ ուսանողների այցը ԱԺ նախաձեռնել էին Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դասախոս, մանկավարժականգիտությունների թեկնածու Վոլոդյա Գասպարյանն ու Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի՝ գիտության և հետբուհական կրթության գծով տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը:
Վերջինս old.aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ բաց դասի արդյունքում ուսանողներն անձամբ օրենսդրի համապատասխան մշտական հանձնաժողովի նախագահից ստացան իրենց մասնագիտական գործունեության ոլորտին և կրթության համակարգին, դրանց իրավական ապահովման ոլորտին վերաբերող մի շարք հարցերի պատասխաններ: