ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աղետների ռիսկերի նվազեցումը` գրքերում
12.03.2014
Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ Աղետների ռիսկերի նվազեցմանը նվիրված գրքերի շնորհանդես, որին ներկա էին ծրագրի ղեկավար՝ ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը, բուհի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներն ու փորձագիտական և հետազոտական թիմի անդամները:
Ծրագրի արդյունքները ներկայացնելու, ինչպես նաև աղետների ռիսկերի նվազեցման կարևորությունը բուհի բոլոր ստորաբաժամնումներին ներկայացնելու նպատակով, բուհում էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանն ու օգնական Սեդա Քալանթարյանը:
Տիգրան Թովմասյանը ներկայացրեց ծրագրի արդյունքները, փորձագիտական թիմի ներկայացրած առաջարկությունները, որոնք արդենիսկ տպագրվել էին, ինչպես նաև այլ ԱՌՆ ձեռնարկներ:
Վերջինս կարևորեց փորձագիտական թիմի անդամների առաջարկությունների ներդրումը ՀՊՄՀ-ի ուսումնական պլանում, նոր ձեռնարկների մշակումն ու ծրագրի շարունակականությունը:
Ի դեպ, Մանկավարժական համալսարանը դեռևս 2013 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում իրականացրել էր «ԱՌՆ կրթությունը նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում.ԱՌՆ-ի հասկացությունների և սկզբունքների ներառումը ՀՊՄՀ-ի ուսումնական պլանում» ծրագիրը:
Այն ունեցել էր բարեհաջող և արդյունավետ ավարտ: