Մանկավարժականի հյուրերն այսօր կրկին դպրոցականներն էին. Գրիգոր Զոհրապի անվան №43 ավագ դպրոցի շուրջ 30 աշակերտներ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի

ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանի նախաձեռնությամբ շրջեցին համալսարանի թանգարանում, գիտական գրադարանում, ինչպես նաև քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի և ոչ գծային օպտիկական, ֆոտոնիկական և լազերային նյութերի լաբորատորիաներում:
Աշակերտներն առանձնակի ոգևորությամբ այցելեցին բուհում գործող աստղադիտարան, ուր ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Ներսիսյանը նրանց ներկայացրեց աստղադիտակի պարամետրերը, դրանից օգտվելու ձևերն ու կանոնները:
Դպրոցականների շրջայցը համալսարանում ամփոփվեց խաղ-մրցույթով. տեղում դպրոցի և ՀՊՄՀ հենակետային վարժարանի աշակերտներից կազմավորված «43», «Վարժարան» «Նժդեհ» և «Զոհրապ» թիմերը մրցեցին ինտելեկտուալ պայքարում:
Նրանց պատասխանները գնահատեց ժյուրին՝ ՀՊՄՀ հենակետային վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը, ՈւԽ հինտելեկտուալ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Վահանյանը, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ՈւԽ նախագահ Արմինե Գալստյանն ու №43 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սուրեն Հովհաննիսյանը:
Մեկ փուլով ընթացող պայքարում, արդյունքներն ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ ամենաբարձր միավորով 1-ին տեղում «Զոհրապ» թիմն է, 2-րդում՝ «Վարժարան»-ը:
Ի դեպ, հաղթող թիմի աշակերտներին պրոֆեսոր Համլետ Միքայելյանը նվիրեց իր հեղինակած գրքերից մեկի 1-ին հատորը՝ խոստանալով 2-րդը նվիրել Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսանողը լինելուն պես:
.jpg)
№43 ավագ դպրոցի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն Կարինե Բաստոյանը նույնպես Մանկավարժական համալսարանի շրջանավարտ է: Համեմատելով իր ուսումնական տարիները՝ նկատեց, որ հագեցած լաբորատորիաները, գրադարանները, բուհի պատմությունն ու գործունեությունը ներկայացնող թանգարանը կօգնեն աշակերտներին մասնագիտական կողմնորոշման պատասխանատու գործում:
Դպրոցի հումանիտար հոսքի 12-րդ դասարանի աշակերտուհի Արմինե Մուրադյանը բազմիցս եղել էր Մանկավարժականում. նա առաջիկա ուսումնական տարում պատրաստվում է ընդունվել ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Հագուստի մոդելավորում բաժին:
§Ամեն ինչ շատ հետաքրքիր էր. բուհի մասին նոր տեղեկություններով ու վառ տպավորություններով եմ հեռանում համալսարանից՝ մի քանի ամսից նրա ուսանողը լինելու մեծ ակնկալիքով»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Արմինե Մուրադյանը:
Ի դեպ, դպրոցականներին սպասվում էր անակնկալ. նրանք որպես նվեր ստացան բուհի անվանական օրացույցներ, ալբոմներ և գրքեր: