ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դեպի ներառական կրթություն
17.03.2014
Օրերս Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 1-2-րդ կուրսի ուսանողները դասախոս Վարդուհի Հովհաննիսյանի ղեկավարությամբ այցելեցին Երևանի Խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների №8 հատուկ կրթահամալիր: Ի դեպ, միևնույն ժամանակ կրթահամալիրի սաներին էին այցելել նաև Երևանի №16 ավագ դպրոցի աշակերտները՝ ՀՊՄՀ Աշխարհագրության բաժնի շրջանավարտ, ներկայումս Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մագիստրոս Ժենյա Վարդանյանի և նույն դպրոցի փոխտնօրեն Արփինե Համբարյանի ուղեկցությամբ:
Աշակերտներն ու ուսանողներն անմիջական շփում ունեցան կրթահամալիրի երեխաների հետ. դպրոցի՝ բազմամյա տարիների փորձ ունեցող ուսուցչուհի Գայանե Վարդանյանը պատասխանեց ուսանողների հարցերին՝ ներկայացնելով լեզվական՝ կակազող, թույլ լսող, խոսքի զագացման խնդիրներ ունեցող երեխաների տարբեր խնդիրներ:
«Ապագա մանկավարժները մեկ անգամ ևս համոզվեցին, որ յուրաքանչյուր երեխա պահանջում է մանկավարժի, հոգեբանի, լոգոպեդի և ծնողի առանձնահատուկ ուշադրությունն ու խնամքը»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց դասախոս Վարդուհի Հովհաննիսյանը՝ հավելելով՝ ուսանողները նման այցերի շնորհիվ կարողանում են գործնականում կիրառել ներառական կրթության տեսական գիտելիքները: