Օրերս Մանկավարժական համալսարանի Միջազգային համագործակցության բաժինը Գերմանիայի DAAD կազմակերպության առաջարկած դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ
.jpg)
կազմակերպել էր տեղեկատվական սեմինար:
Երևանում DAAD (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) տեղեկատվական կենտրոնի տնօրեն Թինե Լաուֆերը ներկայացրեց Գերմանիայում ուսանելու հնարավորությունները, տրամադրվող կրթաթոշակներն ու դրանց վերջնաժամկետները:
Սեմինարի ընթացքում ծրագրի ավագ խորհրդատու Մերի Նավասարդյանը պատասխանեց ներկաների հարցերին:
Հանդիպմանը ներկա էր բուհի պրոֆեսորադաասխոսական կազմը, շուրջ 100 ուսանողներ,ինչպես նաև DAAD դրամաշնորհային ծրագրի շրջանավարտներից մեկը.վերջինս անդրադարձավ իր մասնակցությանը, ծրագրի արդյունքում ստեղծված հնարավորություններն ու աշխատանքի ընդունվելու հեռանկարները:
Հիշեցնենք, որ DAAD կրթաթոշակային ծրագիրը ամառային դպրոցների և գիտահետազոտական գործուղումների մասնակցության նպատակով ուսանողներին, գիտնականներին, բուհերի դասախոսներին, ինչպես նաև վարչական աշխատակիցներին տարբեր մասնագիտությունների գծով տրամադրում է կարճաժամկետ և երկարաժամկետ կրթաթոշակներ:
Ի դեպ, Միջազգային համագործակցության բաժինն առաջիկայում նախատեսում է շարունակել տեղեկատվական սեմինարների շարքը:
.jpg)