Այսօր Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի Հատուկ հոգեբանություն բաժնի 1-ին կուրսի ուսանողները «Առաջին բուժօգնություն» առարկայի շրջանակում
.jpg)
այցելեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հակոբ Գրիգորյանի նախաձեռնած այցի նպատակն էր գործնականում ամրապնդել ուսանողների տեսական գիտելիքներն ու օգնել ապագա մանկավարժներին կյանքի ամենատարբեր իրավիճակներում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն:
Այցի ընթացքում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Շտապ օգնության և աղետների բժշկության» ամբիոնի դասախոս, բժիշկ-սրտաբան Անուշավան Վիրաբյանն ուսանողներին ծանոթացրեց առաջին բուժօգնության խնդիրներին, ցուցաբերման սկզբունքներին և անձնական անվտանգության կանոնների պահպանմանը:
Բժիշկ-սրտաբանը մանրամասնեց տուժածների առաջնային և երկրորդային զննումը, ուշագնացության և մահվան պատճառները, բնորոշ նշաններն ու գիտակցության մակարդակի ստուգման եղանակները:
Հատուկ իրազննման մուլյաժների վրա ցուցադրվեց նաև սրտի մերսման, շնչառության և սրտի կանգի դեպքում վերակենդանացման եղանակները. ուսանողները հենց տեղում մուլյաժների վրա կիրառեցին ձեռք բերած բժշկական հմտությունները:
Հանդիպման ընթացքում Անուշավան Վիրաբյանը պատասխանեց ուսանողների հարցերին:
«Նման այցերը ցանկալի են, իսկ դրանց հաճախականությունը` պարտադիր»,-old.aspu.am –ի հետ զրույցում ասաց Անուշավան Վիրաբյանը: