ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն աջակցում է աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը
20.03.2014
ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի և Մանկավարժական համալսարանի Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչության նախաձեռնությամբբուհում այսօր հյուրընկալվել էին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի հումանիտար հոսքի աշակերտները:
 
Վերջիններս շրջեցին բուհի թանգարանում, գրադարանում, ծանոթացան գրապահոցներին, համալսարանի պատմությանը, գործունեությանն ու անվանի շրջանավարտներին:
 
 
Մասնագիտական կողմնորոշման նպատակով աշակերտները եղան նաև Պատմության և իրավագիտության ֆակուլտետում, հանդիպեցին դեկան Էդիկ Գևորգյանի հետ:
 
 
Հանդիպման ընթացքում դեկանը ներկայացրեց ինչպես բուհի, այնպես էլ ֆակուլտետի գործունեությունը, մասնագիտության առավելություններն ու կարևորությունը:
 
 
Էդիկ Գևորգյանն առանձնակի կարևորեց Մանկավարժական համալսարանի՝ միջազգային կրթական ոլորտում նոր համագործացությունն ու ձեռքբերումները՝ նշելով՝ բուհն ամեն ինչ անում է իր ուսանողներին հարուստ գիտելիքներով զինելու և կրթական գերազանց միջավայր ապահովելու համար:
 
 
«Գիտելիքը հզոր ուժ է. մենք հստակ համոզմունք ունենք՝ երկիրը չի կարող զարգանալ առանց գիտելիքահեն հասարակության՝ հատկապես երիտասարդների»,-նշեց Էդիկ Գևորգյանը և դիմելով ապագա դիմորդներին՝ հավելեց. «Ձեր վաղվա օրը գիտելիքից է կախված» :
 
 
Հանդիպման ընթացքում աշակերտներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:
 
 
Ի դեպ, Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչության Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնը շարունակում է աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված դպրոցականների այցերի կազմակերպումը. հումանիտար հոսքի մեկ այլ խումբ էլ կհյուրընկալվի բուհի Օտար լեզվի ֆակուլտետում: