ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթության ապագա կառավարիչները՝ ՄԱԿ-ի գրասենյակում
20.03.2014
Թարգմանություններ, համակարգչային նոր ծրագրերի ծանոթություն, ինչպես նաև աշխատանք վիրտուալ գրադարանում. այսպիսին է Մանկավարժական համալսարանի Կրթությանկառավարում ֆակուլտետի ուսանողուհիներ Աստղիկ Պետրոսյանն ու Էլվինա Մարգարյանի կամավոր պրակտիկան են ՄԱԿ-ի գրասենյակում:
 
 
Միջազգային համագործակցության բաժինը և Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնը UNDPI-ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցության շրջանակում հայտարարել էին ՄԱԿ-ի գրասենյակում կամավորական սկզբունքով աշխատելու մրցույթ:
 
 
Մասնակիցների կարծիքով՝ Մանկավարժական համալսարանում ամենամյա բնույթ կրող ծրագրի իրականացումը նպաստում է ոչ միայն օտար լեզվի իմացության կատարելագործմանը, այլև կազմակերպչական կարողությունների ձևավորմանը:
 
 
Առաջիկայում ուսանողները եռամսյա պրակտիկայի ընթացքում ձեռբերած գիտելիքների, փորձի և ՄԱԿ- ի գործունեության վերաբերյալ կկազմակերպեն տեղեկատվական սեմինար:
 
 
 
Ի դեպ, ուսանողների ընտրությունն իրականացվել է նրանց ներկայացրած ինքնակենսագրության, մոտիվացիոն նամակի և հարցազրույցի հիման վրա. այդ հարցում նրանց աջակցել են Միջազգային համագործակցության բաժինն ու Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնը: