ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեց «Նիդերլանդների ուսումնական կրթաթոշակ» ծրագիրը
21.03.2014
Օրերս Մանկավարժական համալսարանում Միջազգային համագործակցության բաժնի նախաձեռնությամբ անցկացվեց Նիդերլանդների կառավարության կողմից տրվող կրթաթոշակների վերաբերյալ տեղեկատվական սեմինար:
Սեմինարին ներկա էր Նիդերլանդների շրջանավարտների հայկական ասոցիացիայի (Armenian Association of Netherlands Alumni-AANA) նախագահ Վահան Հովսեփյանը, ով ներկայացրեց «Նիդերլանդների ուսումնական կրթաթոշակ (Netherlands Fellowship Programm-NFP)» ծրագիրը:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ծրագրի մասնակից հոլանդական ուսումնական հաստատություններում տրամարդրվող կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացները, վերապատրաստումները, տարբեր մասնագիտացումներով կրթական ծրագրերը, ինչպես նաև Նիդերլանդների համալսարանների շրջանավարտներին տրվող ծրագրային ֆինանսական հնարավորությունները:
Սեմինարի ներկա բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու վարչական աշխատակիցները հնչեցրին ծրագրին վերաբերող տարատեսակ հարցեր:
Նշենք, որ «Նիդերլանդների ուսումնական կրթաթոշակ ծրագիրն ամբողջապես ֆինանսավորվում է Նիդերլանդների կառավարության կողմից. ծրագրին մասնակցելու համար աշխատանքային փորձը պարտադիր է: