Օրերս Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի 1-ին կուրսի մագիստրոսները հետազոտական պրակտիկայի շրջանակում կազմակերպել
.jpg)
էին «Երկրակեղևի սալերի շարժումները» թեմայով բաց դաս-դասախոսություն:
Դասախոսությունն ընթացավ ինչպես աշխարհագրության ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ` քարտեզներ, քարտեզ-սխեմաներ, այնպես էլ «Մեքենայագիտության և նյութերի մշակման լաբորատորիա»-յում առկա սարքավորումներով. դրանք հարմարեցված լինելով աշխարհագրության դասավանդման նպատակներին` դասախոսության ընթացքում վերածվեցին շարժական մոդելների, որոնց օգնությամբ մագիստրոսները բացատրեցին աշխարհագրական մի շարք երևույթները:
Շղթայական փոխանցման գործիքներն օգտագործվեցին երկրակեղևի սալերի տարատեսակ շարժումների մոդելավորման, իսկ ճնշման գործիքը կամ մամլիչը՝ փոխակերպային ապարների առաջացման մոդելավորման համար:
Ի դեպ, դասախոսությունն ունկնդրում էին աշխարհագրություն և օլիգոֆրենոմանկավարժություն բաժինների բակալավրիատի ուսանողներն ու մագիստրոսները:
.jpg)
Դաս-դասախոսությանը ներկա էին նաև դասախոսներ Ներսես Սամվելյանը և Մարիետա Քոլոյանը, ովքեր դասի ամփոփման փուլում մասնագիտորեն և առավել խորությամբ մեկնաբանեցին դասախոսության ընթացքում արծարծված հարցերը:
«Բաց դաս-դասախոսությունն առավել արդյունավետ դարձրեց աշխարհագրական նյութի մատուցման, ընկալման և յուրացման գործընթացները, իսկ երկու ֆակուլտետների տարբեր ամբիոնների համագործակցությունն էլ առավել բազմաբնույթ դարձրեց այն` նպաստելով ուսանողների աշխարհայացքի ընդլայնմանն ու ստեղծագործական մտածողության զարգացմանը»,- old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Անահիտ Մինասյանը:
Բաց դաս-դասախոսության արդյունքից գոհ էին նաև ուսանողները. վերջիններս ցանկություն հայտնեցին նման ինտեգրացված դասաձևերի կազմակերպումը դարձնել շարունակական: