8-ամյա Աննա Գույումջյանն արդեն երկու տարի ապրում է Հայաստանում. եկել է Սիրիայից և հիմնական կրթությունը ստանում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի
Վահան Թոթովենցի անվան № 57 հիմնական դպրոցում: Աննան դպրոցի նկարչական խմբակի անդամ է. նրա և մի շարք աշակերտների աշխատանքներին կարելի է ծանոթանալ դպրոցում այսօր բացված «Նկարում են մեր սաները» թեմայով ցուցահանդեսում:
Աննան նկարում է 1 տարեկանից և թեպետ դիմանկաների սիրահար է, սակայն ցուցադրությանը ներկայացրել էր իր «Շատակեր մկնիկը», «Արևն ու ձնեմարդը» աշխատանքները:
Մի շարք նկարների հեղինակ, աշակերտուհի Կարինե Սեդրակյանընախընտրում է արտատպումներ անել.«Ծովափի նավակը» աշխատանքի հեղինակն է: Փոքրիկ նկարչուհին խոստովանում է` նկարչական խմբակն օգնեց փոխել նկարչական գույները.աղջկական վարդագույնին ավելացան կապույտն ու կանաչը:
Վահան Թոթովենցի անվան № 57 հիմնական դպրոցում գործող նկարչական խմբակի ղեկավարը Մանկավարժական համալսարանի Գեղարվեսատական կրթության ֆակուլտետի մագիստրոսՆաիրի Բալաբեկյանն է. վերջինս որպես նկարչության ուսուցիչ համատեղությամբ աշխատում է № 57 դպրոցում:
Նաիրին նկատում է`ցուցահանդեսը յուրատեսակ հաշվետվություն էր.այն ապացուցեց, որ երեխաները ինտեգրված են ստեղծագործական կյանքին.«Ներկայացված յուրաքանչյուր աշխատանք պատմում է երեխայի բնավորության մասին.նրանց նկարներում լուծված են գունային խնդիրները, որտեղ գերիշխում են տաք ու վառ մանկական գույները: Թեմաների բազմազանությունը, գույնի զգացողությունն ու կատարողականությունն էլ ստիպում են հավատալ, որ ապագայում նրանցից մի քանիսը կդառնանան մեծանուն նկարիչներ»:
Ի դեպ, ցուցադրությանը ներկայացված էին նախորդ տարվա սեպտեմբերից գործող նկարչական խմբակի սաների աշխատանքների ընտրանին` 25 աշակերտի 60 աշխատանք: