Սկզբնական կրթության ֆակուլտետի Բանավեճի ակումբն ամփոփեց բանավեճի ներֆակուլտետային մրցաշարը, որին մասնակցում էին 4 բաժինների 2-րդ կուրսերի՝ բանավեճի ակումբում
.jpg)
գրանցված և թիմերում ընդգրկված ուսանողները:
Մրցաշարի շրջանակներում 1 ամսվա ընթացքում պարբերաբար կազմակերպվել են սեմինարներ, ինչպես նաև հրավիրվել տարբեր ոլորտների փորձագետներ:
«Կրոնական (աղանդավորական) կազմակերպությունների գործունեությունը հասարակության մեջ պետք է սահմանափակել» թեմայով քննարկման ընթացքում
փ. գ.թ., դոցենտ Անդրանիկ Ստեփանյանն ուսանողներին ներկայացրել է կրոնական կազմակերպությունների տեսակները, գործունեությունն ու ամբողջ աշխարհում դրանց զարգացման միտումները, իսկ Կրթության բարեփոխումների և որակի վարչության մասնագետ Անուշ Սարկիսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության որակի շուրջ մի շարք հիմնախնդիրներ:
Բանավեճերի և քննարկումների արդյունքներն ամփոփելուց հետո եզրափակչում «ՀՀ- ում որակյալ կրթության իրավունքը լիովին իրականացվում է» թեմայի շուրջ բանավիճեցին նախադպրոցական մանկավարժություն, հոգեբանություն և մանկավարժություն և մեթոդիկա /տարրական կրթություն/ բաժինների թիմերը:
.jpg)
Ծավալված բուռն քննարկումների ընթացքում ուսանողները բանավիճում էին կրթության որակի, բարեփոխումների նպատակահարմարության և արդյունքների շուրջ՝ հանրակրթության և մասնագիտական կրթության համատեքստում: Ուսանողները նշում էին սեփական բացթողումները, համեմատում ազգային կրթական համակարգը արտասահմանյանի՝ հատկապես գերմանականի հետ՝ առաջարկելով որակյալ կրթության իրենց տեսլականը:
Եզրափակչում հաղթող ճանաչվեց նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության բաժնի թիմը, իսկ մրցաշարի լավագույն բանավիճող ընտրվեց մանկավարժություն և մեթոդիկա /տարրական կրթություն/ բաժնի ուսանողուհի Լուսինե Ֆահրադյանը:
old.aspu.am-ի հետ զրույցում Բանավեճի ակումբի հիմնադիր-ղեկավար Լիանա Չոբանյանը նկատեց՝ տեսանելի է բանավիճող ուսանողների խոսքի մշակույթի որակական փոփոխություն.«Նրանք դարձել են ինքնավստահ, զարգացրել են վերլուծական կարողությունները, ինչպես նաև տիրապետում են քաղաքավարության կանոններով բանավիճելու մշակույթին»: