ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի շրջանավարտն արժանացել է դրամաշնորհի
26.03.2014
Օրերս ՀՀԿԳՆ Գիտության պետական կոմիտեում «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2013» հաղթողներին հանձնվեցին դրամաշնորհներ:
Հաղթողների թվում էր նաև Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ և աշխատակից, ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտ Մարիամ Գևորգյանը:
Վերջինս մրցույթին էր ներկայացրել «Գերսառը քվանտային գազերում մոլեկուլների ձևավորման կառավարումը STIRAP-ով» թեմայով աշխատանքը, որը կատարվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանի ղեկավարությամբ:
«Նման դրամաշնորհները գովելի են և սպասված երիտասարդ գիտնականների համար. այդպիսով պլանավորվում են անելիքները, ինչպես նաև ստեղծվում են պայմաններ՝ միջազգային գիտաժողովներում հանդես գալու, փորձի փոխանակում իրականացնելու համար»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Մարիամ Գևորգյանը:
Նշենք, որ «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013»-ը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու Գիտության պետական կոմիտեն: