ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամենաինտելեկտուալները ապագա բնագետներն են
28.03.2014
Oրերս ՀՊՄՀ հենակետային (ավագ դպրոց) վարժարանում «Հասարակագիտություն» առարկայից կազմակերպվել էր «Իրավունք» թեմայով մրցույթ-վիկտորինա, որի նպատակն էր ամրապնդել աշակերտների գիտելիքներն ու վերհիշել պատմական կարևորագույն իրադարձությունները:
Մրցույթ-վիկտորինային մասնակցում էին 4 հոսքի 11-րդ դասարանների աշակերտները, որոնց միջև անզիջում պայքար ծավալվեց:
Վիկտորինայի կազմակերպիչները խաղի հենց սկզբում չցանկացան նշել ֆավորիտ համարվող թիմերի անունները` պատճառաբանելով, որ բոլոր թիմերն էլ լավ են պատրաստված և յուրաքանչյուրն էլ արժանի է հաղթանակի:
Արդյունքում` եզրափակիչ փուլ անցան բնագիտամաթեմատիկական և հոգեբանություն հոսքերի թիմերը:
Եզրափակիչում պայքարը նույնպես բուռն էր, իսկ ներկաները՝ լարված. մրցույթի ավարտին հաղթող ճանաչվեց բնագիտամաթեմատիկական հոսքի թիմը. նրանք վաստակած միավորների քանակով առաջ անցնան մրցակից թիմերից:
Գեղեցիկ մրցակցությունից և մասնակիցների գիտելիքներից ոգևորված` կազմակերպիչները վստահեցրին` նման մրցույթներն այս ուսումնական հաստատությունում առավել կընդլայնվեն և կկրեն շարունակակական բնույթ: