«Մեծերը շարունակ պնդում են, որ Խաչատուր Աբովյանն անհետացել է. փաստորեն նա Մանկավարժական համալսարանում է»,-բուհի թանգարանում գտնվող գրողի եռաչափ պատկերի մոտ
.jpg)
իրար խառնված բարձրաձայնում էին Երևանի №5 մանկապարտեզի ավագ խմբի երեխաները: Նրանք, ի դեպ, Համալսարանի ամենակրտսեր այցելուներն են:
Վերջիններս իրենց դաստիարակների հետ շրջեցին թանգարանում և ծանոթացան ցուցանմուշներին. երեխաները տևական ժամանակ չէին հեռանում բուհի անվանի շրջանավարտների ցուցափեղկից՝ մանկավարժի օգնությամբ վերհիշելով իրենց հայտնի գրողների ստեղծագործությունները:
Առաջին անգամ թանգարանի տպավորությունների գրքում այցելուների կարծիքներն արտահայտվեցին նկարներով՝ խորհրդանշելով փոքրիկների տեսածի ու լսածի տպավորությունները:
Մանկապարտեզի սաների այցը թանգարան նախաձեռնել էր Սկզբնական կրթության ֆակուլտետի Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչ Սվետլանա Մարությանը, ում կարծիքով այցը կարող է ազգային դաստիարակության արդյունավետ միջոց լինել. «5-6 տարեկան երեխաները մանկապարտեզում արդենիսկ ծանոթ են տարբեր գրողների և ստեղծագործությունների՝ այդ թվում նաև Խաչատուր Աբովյանին»,-նշեց Սվետլանա Մարությանը և հավելեց՝ երեխաների արձագանքներից է կախված այլ նախադպրոցական խմբերին ևս բուհի թանգարան հրավիրելը:
Այցի ավարտին երեխաները հանդես եկան փոքրիկ միջոցառմամբ: