ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՀՄ-ում նախատեսված Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը հետաձգվել է
30.03.2014

Մարտի 31-ին Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի նորաբաց դահլիճում նախատեսված Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը հետաձգվել է: Նվագախմբի հիմնադրման 90-ամյակին նվիրված համերգը կկայանա ապրիլի կեսերին.այդ մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Հիշեցնենք, որ նվագախումբն իր հոբելյանական առաջին համերգը նշելու է Մանկավարժական համալսարանում: Ծրագրում՝ Մոցարտ` «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի նախերգանք, Էդուարդ Միրզոյան` «Շուշանիկ», Ջակոմո Պուչչինի` Կավարադոսի արիան` «Տոսկա» օպերայից, Ալֆրեդո Կատալանի` «Վալլի» արիան, Բախ` «Արիա».մենակատարներ`Իրինա Զաքյան, Լիպարիտ Ավետիսյան: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան: Մուտքն ազատ է: