Մանկավարժական համալսարանում ամփոփվեցին Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի կազմակերպած և շուրջ մեկ տարի տևած դասընթացների արդյունքները:
.jpg)
Դասընթացներին, որոնց նպատակն էր ավարտական կուրսերի ուսանողներին սովորեցնել CV-ների (ռեզյումեների) և ուղեկից նամակների պատրաստման եղանակները, կիրառման առանձնահատկությունները` ըստ նշանակության ոլորտի, մասնակցել են համալսարանի 10 ֆակուլտետների ավելի քան 300 ուսանողներ
Ի դեպ, սեմինարի անցկացման համար հիմք են հանդիսացել ուսանողների շրջանում կատարված սոցիոլոգիական հարցումները, որոնք հաստատել են դասընթացների անցկացման անհրաժեշտությունը:
«Թրեյնինգների ավարտին ևս անցկացվեցին հարցումներ, որոնք հաստատեցին դրանց օգտակարությունն ու գործնական նշանակությունը»,- old.aspu.am-ի հետ զրույցում նշեց կենտրոնի մասնագետ Հրայր Օհանյանը:
Կենտրոնի առաջարկած խորհրդատվական ծառայությունների ընդլայնման նպատակով հետազոտվել և բացահայտվել են առավել նախապատվելի ծառայությունները, որոնց առաջարկման ուղղությամբ ներկայումս տարվում են նախապատրաստման աշխատանքներ:
Նշենք, որ դասընթացների ժամանակ ներկայացվել են Համալսարան-գործատու կենտրոնի պատրաստած «Կարիերայի առաջին քայլերը» և «Կարիերայի զարգացման» ձեռնարկները: Ուսանողները վստահ են, որ ձեռնարկները կնպաստեն կարիերայի հետագա առաջընթացին:
.jpg)