Մանկավարժական համալսարանն արդեն երկար տարիներ գտնվում էր քիմիական պայթյունավտանգ գոտում: Բանն այն է, որ համալսարանի քիմիական լաբորատորիայի նկուղում

հիմնադրումից ի վեր կուտակվել էին խորհրդային տարիներից մնացած զանազան քիմիական նյութեր:
Դրանց տարհանման և համալսարանի անվտանգության ապահովման գործում մանկավարժականին աջակցեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Նախարարության աշխատանքները ղեկավարում էր Բնակչության և տարածքային պահպանության վարչության պետ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Փրկարարները, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, մի քանի ժամվա ընթացքում համալսարանի նկուղից հանեցին մեծ քանակությամբ քիմիական նյութեր:
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան,քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտՍվետլանա Հովակիմյանը քիմիական նյութերի պահպանումը համալսարանում վտանգավոր է համարում: «Դրանց մի մասը իդենտիֆիկացված չէին, կային նաև ժամկետանց ու գործածությունից դուրս եկած նյութեր: Պահեստը տարիներ շարունակ տեղափոխվել է տեղից տեղ, որի հետևանքով նյութերի մեծ մասը վնասվել էին:Այսօր այդ նյութերը գտնվում էին վթարային շենքում, ինչն ավելի էր մեծացնում վտանգը:Կարծում եմ՝ այս միջոցառումը նախաձեռնվեց ժամանակին»,-հավելեց ֆակուլտետի դեկանը:
Ի դեպ տարհանված քիմիական նյութերը արդեն ձեռք բերված համաձայնության արդյունքում կհանձնվեն Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, որտեղ կենթարկվեն մշակումների և համապատասխան լաբորատոր ստուգումների: