Եվրահանձնաժողովի ֆինանսավորմամբ մշակվել և հրապարակվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների համար Ճանաչման եվրոպական ձեռնարկը, որը կնպաստի բուհերում ակադեմիական ճանաչման իրականացմանը (օտարերկրյա դիպլոմների ճանաչմանը ինստիտուցիոնալ մակարդակում):
Դեռևս 2004 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Լիսաբոնի ճանաչման կոնվենցիան, որը հնարավորություն է տալիս կոնվենցիան ստորագրած երկրների կողմից շնորհված բարձրագույն կրթական որակավորումների ճանաչումը եվրոպական տարածաշրջանում:
Լիսաբոնի ճանաչման կոնվենցիան հանդիսանում է եվրոպական տարածաշրջանում միջազգային ակադեմիական ճանաչման կարգավորող շրջանակ:
Հիշեցնենք, որ Լիսաբոնի ճանաչման կոնվենցիան վավերացրել են Եվրախորհրդի անդամ 47 երկրները՝ այդ թվում ՀՀ-ն, ինչպես նաեւ Ավստրալիան, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզըստանը, Վատիկանը, Իսրայելը, Նոր Զելանդիան և Տաջիկստանը:
Ձեռնարկի անգլերեն տարբերակին կարող եք ծանոթանալ
ստորև: