Օրեր առաջ համացանցում տեղադրվել էր 16-ամյա Դավթի մասին մի նյութ, որտեղ նշված էր, որ նա տառապում է հոդայինսուրցավերով, գրեթե չի քայլում, գամված է անվասայլակին, չի հաճախում դպրոց և հետ է մնում հասակակիցներից:
Նյութը կարդալուն պես, Մանկավարժական համալսարանի Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի աշակերտները ընդամենը ժամեր անց կազմակերպեցին դրամահավաք և տնօրեն Նաիրա Սաֆարյանի ուղեկցությամբ այցելեցին Դավթին:
Բացի դրամական օգնությունից, Դավթին սպասվում էր այլ հաճելի անակնկալ ևս. վարժարանի մշակութային /նկարչություն/ հոսքի 10-րդ դասարանի աշակերտները նկարել էին Դավթի դիմանկարն ու նրան նամակ գրել: Դավթին շատ դուր եկավ իր դիմանկարը եւ իր հյուրերի հետ ծավալվեց աշխույժ զրույց:
Դավիթն ամենայն մանրամասնությամբ իր հասակակիցներին պատմեց առաջիկա ծրագրերի, ինչպես նաև մասնագիտական կողմնորշման մասին. նա որոշել է ծրագրավորող դառնալ:«Մայր Թերեզան ասում էր. «Մենք մեծ բաներ անել չենք կարող, բայց փոքր բաները կարող ենք անել մեծ սիրով».այս նախաձեռնության շնորհիվ Դավիթը զգաց, որ ինքը մենակ չէ և, որ կան սրտացավ մարդիկ, ովքեր ականջալուր եղան տղայի և ընտանիքի հոգսերին»,-նշեցին ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի աշակերտները, վստահեցնելով` Դավթի հետ շփումները կշարունակվեն, իսկ փոքր-ինչ կազդուրվելուց հետո նրան կհյուընկալեն իրենց կրթօջախում: