ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շնորհավորում են աշակերտները
10.04.2014

Այսօր ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական մանկավարժություն բաժնի 2-րդ կուրսի ուսանողները Վահան Թոթովենցի անվան №57 հիմանական դպրոցում պրակտիկայի շրջանակներում կազմակերպել էին բաց դաս-միջոցառում՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին:

Բանաստեղծություններ, երգ, պար՝ ողջ միջոցառման ընթացքում դպրոցի 3-4-րդ դասարանների աշակերտների կատարմամբ:

Ցերեկույթին ներկա էին Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը, դասախոսներ, ուսանողներ, №57 դպրոցի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը, ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ:

Տնօրեն Սուսաննա Խաչատրյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումը՝ այն համարելով դպրոցի առօրյային և ուսուցչի աշխատանքին դեռ 2-րդ կուրսից հաղորդակից լինելու հաջողված միջոց, իսկ տեղ գտած թերություններն էլ համարեց շտկելի: