ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հրատարակվել է ՀՊՄՀ 90-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի II պրակը
11.04.2014
Լույս է տեսել ՀՊՄՀ 90-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի «Նոր ուսուցիչ նոր դպրոցի համար, Մանկավարժական կրթության բարեփոխման հեռանկարներ. տեսություն և պրակտիկա» գրքի երկրորդ պրակը:
Համարի խմբագրական խորհրդի նախագահը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանն է:
Հեղինակային կոլեկտիվ ժողովածուի II պրակում տեղ են գտել Բանասիրական, Օտար լեզուների, Պատմության և իրավագիտության ֆակուլտետների դասախոսների և մագիստրոսների հայալեզու և ռուսալեզու 110 հոդվածներ: