ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացան նաև աբովյանականները
13.04.2014
Ապրիլի 12-ին Երևանի ողջ տարածքում մեկնարկեց համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկ, որին մասնակցեց նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանը:
Վաղ առավոտից համալսարանի 10 ֆակուլտետների Ուսանողական խորհուրդների նախաձեռնությամբ իրականացվեցին մայրաքաղաքի և բուհի հարակից տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքներ:
Աբովյանականները մեծ եռանդով մասնակցեցին բուհի 6 մասնաշենքերի և Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի աղբահանությանը, կանաչապատ տարածքների բարեկարգմանն ու ծառատունկին:
«Երևանը մեր տունն է. մաքրենք ու նաև մաքու՜ր պահենք այն» կարգախոսով առաջնորդվող ապագա մանկավարժները old.aspu.am-ի հետ զրույցում նշեցին, որ ամեն տարի մեծ պատրաստակամությամբ են իրականցնում մայրաքաղաքի բարեկարգման և կանաչապատման գործը` գիտակցելով համաքաղաքային շաբաթօրյակի էկոլոգիական նշանակությունն ու հայրենի բնության պահպանման կարևորությունը: