Ապրիլի 15-ին՝ ժամը 14.30-ին, Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի նորաբաց դահլիճում կկայան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված ֆիլհարմոնիկի հիմնադրման 90-ամյակին. նվագախումբն իր հոբելյանական առաջին համերգը նշելու է Մանկավարժական համալսարանում:
Ծրագրում՝ Մոցարտ` «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի նախերգանքը, Էդուարդ Միրզոյանի` «Շուշանիկ», Ջակոմո Պուչչինիի` Կավարադոսի արիան` «Տոսկա» օպերայից, Ալֆրեդո Կատալանիի` «Վալլի» արիան, Բախի` «Արիա».մենակատարներ` Իրինա Զաքյան, Լիպարիտ Ավետիսյան:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան: Մուտքն ազատ է: