Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնը, համագործակցելով Գործատուների հանրապետական միության՝ ի դեմս նախագահ Գագիկ Մակարյանի հետ, վերջերս կենտրոնի գրադարանը համալրեց նոր ձեռնարկներով, որոնք մշակել և տպագրել է Գործատուների միությունը:
Այցելելով կենտրոն՝ համալսարանի յուրաքանչյուր ուսանող կարող է անվճար օգտվել նոր ձեռնարկներից, որոնցում ներկայացված են ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ, այդ թվում նաև՝ աշխատանքի որոնման կայքեր, գործատուի հետ հարցազրույցի մասնակցության ընթացքում հաճախ տրվող հարցեր, գործնական քայլեր, իրազեկության բարձրացում, աշխատանքային հմտությունների զարգացում, աշխատանքային պայմանագրեր:
Ի դեպ, Մանկավարժական համալսարանի Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնում մասնագետը կանցկացնի նաև խորհրդատվություն և կկազմակերպվեն սեմինարներ առավել նախապատվելի թեմաների վերաբերյալ: