Ապրիլի 16-17-ը `ժամը 10.00-ին, Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի նախաձեռնությամբ Գիտական խորհրդի նիստերի դահլիճում կկայանա «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով միջբուհական երիտասարդական գիտաժողով:
Գիտաժողովի բացմանը ելույթներով հանդես կգան պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մինասյանը, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը: