ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առցանց հետազոտություն՝ ուսանողների շրջանում
17.04.2014

ՀՀ ԿԳՆ «ԵՎՐՈՍՏՈՒԴԵՆՏ V ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ»-ի շրջանակներում ապրիլի 4-15-ը Մանկավարժական համալսարանում Կրթության բարեփոխումների և որակի վարչության նախաձեռնությամբ ու Ուսանողական խորհրդի ակտիվ մասնակցությամբ անցկացվեց ուսանողների սոցիալ-տնտեսական պայմանների, ուսուցման ձևերի և եղանակի, ինչպես նաև միջազգային շարժունության վերաբերյալ տվյալների առցանց հետազոտություն:

Հարցմանը մասնակցում էին բուհի 10 ֆակուլտետների տարբեր կուրսերի ուսանողներ՝ 198-ը բակալավրի, 72-ը մագիստրատուրայի, 3 ասպրանտ և 6 սփյուռքի:

Հարցումներին անցկացնելուց հետո կմեկնարկի տվյալների վերլուծության և մեկնաբանման փուլը, որի հիման վրա կպատրաստվեն ազգային հաշվետվությունները՝ անգլերեն և հայերեն լեզուներով: Հաշվետվության վերլուծությունը կիրականացնեն Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնն ու Հետազոտական ռեսուրսների և խորհրդատվությունների Կովկասյան կենտրոն-Հայաստան գրասենյակը:

Տպագրվելուց հետո հետազոտության արդյուքների հիման վրա կազմված հաշվետությունները կներկայացվեն «ԵՎՐՈՍՏՈՒԴԵՆՏ V ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ»-ին:

Ծրագրի արդյուքները կամփոփի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, իսկ հարցման արդյունքները կներկայացվեն 2015 թվականին Բոլոնիայի անդամ երկրների նախարարական գագաթնաժողովին: