Ապրիլի 10-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպել էին կանանց տոներին նվիրված միջոցառում:
Համերգ –միջոցառումը վարում էր ասմունքող Արսեն Ղազարյանը:
Հրապարակում ներկա ուսանողուհիներին իրենց երգերով շնորհավորեցին հայկական էստրադայի երգիչներ Արամոն, Արսեն Գրիգորյանը, Շուշան Պետրոսյանը, Հասմիկ Կարապետյանը և Արամեն:
Տոնական միջոցառման ընթացքում իրենց երգերով հանդես եկան նաև բուհի ուսանողներ Մհեր Գալստյանը, Միլենա Մաթևոսյանն ու Արտակ Բարսեղյանը:
Համերգավար Արսեն Ղազարյանը միջոցառման ընթացքում մեջբերում էր Գարեգին Նժդեհի խոսքերից և արտասանում կանանց նվիրված բանաստեղծություններ, իսկ հավաքված ուսանողները շուրջպար էին բռնել Արսեն Գրիգորյանի(Մրո) հայրենասիրական երգերի ներքո: