ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հեռավար ուսուցման ներդրմանն ուղղված առաջին քայլն արված է
12.04.2012
Մանկավարժական համալսարանը հեռավար ուսուցման ներդրման հարցերով ի թիվս այլ ուսումնական հաստատությունների, համագործակցում է նաև Բելգիայի Լյուվենի համալսարանի հետ:
Համատեղ ծրագրի մշակման համար Մանկավարժական համալսարանը հյուրընկալել էր Բելգիայի Լյուվենի համալսարանի պրոֆեսոր Վիմ Վան Պետեգենին: Նրա այցելության նպատակն էր տեղում ծանոթանալ մասնակից կազմակերպություններին, քանի որ նա նաև հեռավար ուսուցման համատեղ նախագծի ղեկավարն ու համակարգողն է:
Վիմ Վան Պետեգենն ակտիվ զբաղվում է հեռավար ուսուցման հարցերով, կրթական նոր տեխնոլոգիաներով, գիտելիքների տարածման և գիտական հեռահաղորդակցության խնդիրներով:
Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում դասախոսների, ծրագրավորողների և մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների համար նա հանդես եկավ կրթական տեխնոլոգիաների և միջավայրերի մասին զեկույցով:
Ներկայացնելով Լյուվենի համալսարանի փորձը` նա իր զեկույցում ներկայացրեց նաև հեռավար ուսուցման միջազգայնացման և վիրտուալ շարժունության խնդիրները, միջազգային ծրագրերը և մանկավարժական մոտեցումները: