ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային գիտաժողով մանկավարժականում
14.04.2012

Ապրիլի 16-17-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կանցկացվի աննախադեպ միջազգային գիտաժողով«Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ»թեմայով:

Գիտաժողովի շրջանակում ապրիլի 15-ին և 18-ին առաջին անգամ կանցկացվեն բացառիկ բաց դասախոսություններ, որոնք կկարդան միջազգային մեծության գիտական հսկաները:
Համաշխարհային ճանաչում ունեցող փիլիսոփաները և հոգեբանները Հայաստանում են Մանկավարժական համալսարանի հրավերով:

Գիտաժողովի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ ստորև ներկայացված «Գիտաժողովի ծրագրի»-ից: